Երևանի «Արարատը» և «Փյունիկը» հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ ՝ այս ակումբների ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
«Փյունիկ» ՖԱ-ն հայտարարում է, որ միջադեպին ակումբից մասնակից է եղել միայն մեկ ֆուտբոլիստ։
«Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, երեկ Երևանում տեղի է ունեցել միջադեպ երկու երիտասարդների և ոստիկանության աշխատակիցների միջև։
Համացանցում ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ միջադեպին մասնակից են եղել «Փյունիկ» ՖԱ-ի մի քանի ֆուտբոլիստներ։
Ակումբը ցանկանում է նշել, որ մտահոգված է կատարվածի առիթով և ակտիվ համագործակցում է ոստիկանության և իրավաբանների հետ։ Ցանկանում ենք նշել, որ միջադեպին մասնակից է եղել «Փյունիկի» միայն 1 ֆուտբոլիստ։
Տարածված այն լուրերը, որ Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը նույնպես իրենց մասնակցությունն են ունեցել միջադեպին և ֆուտբոլիստները գտնվել են ոչ սթափ վիճակում չեն համապատասխանում իրականությանը, ինչի մասին վկայում են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածած հայտարարությունները։
«Փյունիկ» ՖԱ-ն կհետևի հետաքննության ընթացքին»,- նշված է «Փյունիկի» պաշտոնական հայտարարության մեջ: