Անգլիական «Մանչեսթեր Սիթին» շարունակում է ջանքեր գործադրել Լեո Մեսսիի տեղափոխությունն իրական դարձնելու համար:
Պեպ Գվարդիոլայի գլխավորած ակումբը պատրաստվում է Մեսսիի շնորհանդեսին: Այս մասին տեղեկացնում է լրագրող Մարսելո Բեհլերը:
Նշվում է, որ մանչեսթերյան ակումբն արդեն կադրեր է նախապատրաստել արգենտինացու անցյալից, որոնք ցուցադրվելու են տոնական արարողության ընթացքում:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» 500 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկում արգենտինացուն: