Իսպանական «Վալենսիան» մտադիր է վարձակալել «Արսենալի» կիսապաշտպան Մատեո Գենդուզիին, տեղեկացնում է Super Deporte-ն:
Նշվում է, որ ակումբներն արդեն սկսել են բանակցությունները:
Հիշեցնենք, որ «Արսենալը» ցանկանում է հրաժարվել Գենդուզիի ծառայություններից, քանի որ ԱՊԼ-ի 30-րդ տուրի «Բրայթոնի» դեմ խաղում Գենդուզին հարձակվել էր մրցակցի վրա :
Հավելենք, որ նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականին:




























































