«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Պատրիս Էվրան վերսկսել է ֆուտբոլիստի կարիերան:
39-ամյա ֆուտբոլիստը միացել է Անգլիայի սիրողական լիգան ներկայացնող «Բրենթհեմ» ակումբին: Կիրակի Էվրան մասնացել է «Նորթ Գրինֆորդ Յունայթեդի» դեմ խաղին, որտեղ «Բրենթհեմը» պարտվել է 2:3 հաշվով:
Էվրայի վերջին ակումբը «Վեսթ Հեմն» էր: Նախկինում ֆրանսիացին հայտարարել էր մարզիչ դառնալու ցանկության մասին: