ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում այսօր տեղի կունենա Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը: Հիշեցնենք, որ ԵԼ մրցաշարին մասնակցում է Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան», որը դուրս էր մնացել ՉԼ որակավորման առաջին փուլից:
Վիճակահանությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին:
ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման 2-րդ փուլում Հայաստանի չեմպիոնի հավանական մրցակիցներն են.
«Կոնաս-Կի Նոմադս» (Ուելս)
«Աստանա» (Ղազախստան)
«Սիլեկս» (Մակեդոնիա)
«Դինամո» Թբիլիսի (Վրաստան)
«Ֆոլա Էշ» (Լյուքսեմբուրգ)
«Բուդուչնոստ» Պոդգորիցա (Մոնտենեգրո)
«Դրիտա» (Կոսովո)