«Էվերտոնը» պաշտոնական կայքում հայտարարել է թիմի պաշտպան Մայքլ Քինի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
Անգլիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։
Քինը ՄՅՈՒ-ի ակադեմիայի սան է։ «Էվերտոն» է տեղափոխվել 2017 թվականին «Բարնլիից»․ այդ ժամանակվանից ի վեր թիմի կազմում մասնակցել է 107 խաղի, դարձել 4 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։