Ղազախստանի առաջնության 7-րդ տուրում «Աստանան» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Տարազի» հետ:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը բացեց խաղի հաշիվը հանդիպման արդեն 4-րդ րոպեին։ Երկրորդ խաղակեսի մեկնարկային րոպեներին Տոնի Սիլվայի գոլի շնորհիվ հյուրերը կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը։
Այս խաղից հետո «Աստանան» վաստակել է 11 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։