Sky Sport Italia-ն հայտնում է, որ «Ռոմայի» պաշտպան Ալեքսանդր Կոլարովը կարիերան կշարունակի «Ինտերում»:
Ակումբներն արդեն համաձայնեցրել են տրանսֆերային բոլոր պայմանները: 34-ամյա ֆուտբոլիստի համար Ինտերը կվճարի 1,5 միլիոն եվրո, գումարած հռոմեկան ակումբին կտա երիտասարադական թիմի խաղացողներից մեկի տրանսֆերային իրավունքները:
Այս պահին «Ինտերը» փորձում է համաձայնեցնել Կոլարովի հետ անձնական պայմանագրի մանրամասները:
Մինչև «Ռոմայում» խաղալը Կոլարովը երկար տարիներ հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» կազմում։