«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն:Միլանցիները համաձայնության են եկել 33-ամյա չիլիացի ֆուտբոլիստի հետ պայմանագրի շուրջ, հայտնում է լրագրող Նիկոլո Սիրան:
Վիդալի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:
Ավելի վաղ լրագրող Ալֆրեդո Մարտինեսը հայտնել էր, որ Կումանը հայտնել է Արտուրո Վիդալին, Իվան Ռակիտիչին ու Սամուել Ումտիտիին, որ նրանք չեն մտնում իր ծրագրերում։