El Mundo Deportivo-ի փոխանցմամբ, «Բարսելոնայի» տեխնիկական տնօրեն Էրիկ Աբիդալը արդեն պատրաստվում է հաջորդ տրանսֆերային պատուհանին:
Այսպես, ֆրանսիացին ներկա է գտնվել Իտալիայի առաջնության «Լեչչե»-«Նապոլի» հանդիպմանը, որտեղ հետևել է «Նապոլիի» իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի և պաշտպան Կալիդու Կուլիբալիի խաղին:
Ձմռանը կատալոնացիները ակտիվ չեն լինի, որովհետև գնումները կգերազանցեն ֆինանսական «արդար խաղի» սահմանաչափը: Սակայն արդեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում են ծախսել հերթական 200 մլն եվրոն: