Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորը հետաքրքիր տեսանյութ է հրապարակել «Instagram»-ի իր էջում:
Իռլանդացին ցույց է տվել՝ ինչպես է մարզում ավագ որդուն՝ 2-ամյա Կոնոր Ջեք Մաքգրեգորին:
Տղան՝ բռնցքամարտի ձեռնոցներով, փորձում է հարվածներ հասցնել Մաքգրեգոր-ավագին, ով էլ իր հերթին խաբս է տալիս: Լսվում է նաև, թե ինչպես է հայրը որդուն ցուցումներ տալիս:
Օկտոգոնում է նաև Մաքգրեգորի կրտսեր որդին, որը լույս աշխարհ է եկել 2019 թվականի հունվարին:
Հիշեցնենք՝ 2020 թվականին սպասվում է Մաքգրեգորի վերադարձը օկտագոն: Մարզիկն, ամենայն հավանականությամբ, կմենամարտի հունվարիին, իսկ նրա մրցակիցը կլինի Դոնալդ Սերոնեն: