«Մանչեսթեր Սիթին» աշխատում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերի վրա:
Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկացմամբ՝ անգլիական ակումբը հիմա կենտրոնացած է անձամբ ֆուտբոլիստի հետ բանակցությունների վրա: Կողմերը քննարկում են անձնական պայմանագրի կետերը:
Երբ պայմանագրի մանրամասների հետ կապված համաձայնություն ձեռք բերվի, «Սիթին» պատրաստվում է առաջարկ անել «Բարսային» արգենտինացուն ձեռք բերելու վերաբերյալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սիթին» Մեսսիի համար պատրաստ է 100 մլն եվրո վճարել, ինչպես նաև գործարքի մեջ ներառել պաշտպան Էրիկ Գարսիային, կիսապաշտպան Բերնարդու Սիլվային ու հարձակվող Գաբրիել Ժեզուսին: