«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին։ Վերջինս օրեր առաջ կատալոնական ակումբից հեռանալու ցանկություն էր հայտնել։
Diario Sport-ը տեղեկացնում է, որ 33-ամյա արգենտիացուն ձեռք բերելու տրանսֆերում «Ման Սիթին» ցանկանում է ներառել երեք ֆուտբոլիստի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ման Սիթին» ուզում է 100 միլիոն եվրո առաջարկել ու տրանսֆերում ներառել Էրիկ Գարսիային, Բերնարդու Սիլվային ու Գաբրիել Ժեզուսին։
Հաղորդվում է, որ Գարսիայի ու Սիլվայի ծառայություններով «Բարսելոնան» հետաքրքրված է։