«Չելսին» ու «Ինտերը» բանակցություններ են վարում «կապույտների» հարձակվող Օլիվիե Ժիրուի տեղափոխության շուրջ:
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան «Թվիթերի» իր միկրոբլոգում, նախօրեին՝ նոյեմբերի 15-ին, «ներաձուրիների» սպորտային տնօրեն Պյեռո Աուսիլիոն եղել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, որտեղ լոնդոնյան ակումբի մարզական տնօրեն Մարինա Գրանովսկայայի հետ քննարկել է 33-ամյա ֆուտբոլիստի պոտենցիալ տրանսֆերի պայմանները: «Չելսիի» ներկայացուցիչը հայտնել է, որ ֆրանսիացի հարձակվողը կարող է 2020-ի հունվարին միանալ իտալական ակումբին 5-7 միլիոն եվրոյի դիմաց:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ժիրուն դժգոհ է «Չելսիում» իր կարգավիճակից և ցանկանում է առաջիկա տրանսֆերային պատուհաններից մեկի ժամանակ լքել ակումբը: Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն ԱՊԼ-ի ընդամենը 4 հանդիպման է մասնակցել, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: