«Արսենալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը չի ցանկանում վերադառնալ «Ռեալ»:
23-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է մնալ Անգլիայում, որտեղ հանդես է գալիս վարձավճարով: Այս մասին հայտնում է football-espana.net-ը։
Ֆուտբոլիստը հայտարարել է, որ չի ցանկանում աշխատել Զինեդին Զիդանի գլխավորությամբ, որի հետ ֆուտբոլիստը լարված հարաբերություններ ունի։