Կոսովոյի հավաքականի ֆուտբոլիստ Մեհրիմ Վոյվոդան չորս տարվա պայմանագիր է ստորագրել «Տորինոյի» հետ, տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:
25-ամյա ֆուտբոլիստի դիմաց 5.5 միլիոն եվրո է վճարվել:
Նշվում է, որ Վոյվոդային գնելու ցանկություն ուներ նաև «Ատալանտան»:
Հիշեցնենք, որ Վոյվոդան նախկինում հանդես է եկել «Սենտ-Տրյուդեն», «Մուսկրոն» և «Ստանդարտ» ակումբներում: