Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում «Ֆերենցվարոշին» պարտվելուց հետո (1-2), «Սելթիկի» ղեկավարությունը կարող է կազմակերպել թիմի առաջատար ֆուտբոլիստների զանգվածային վաճառք:
Ըստ Daily Record-ի ՝ շոտլանդական գրանդը պատրաստ է բաժանվել Օլիվյե Նթչամից, Քրիստոֆեր Այերից, Ռայան Քրիստիից, Լի Գրիֆիթսից և Օդսոն Էդուարդից:
Հատկանշական է, որ Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ մտադիր են օգտվել ստեղծված իրավիճակից, որոնք պատրաստ են ընդգրկել «Սելթիկի» խաղացողներին իրենց շարքերում:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» հետաքրքրություն է ցուցաբերում Այերի նկատմամբ, իսկ հարձակվող Օդսոն Էդուարդին հավակնում են «Արսենալը», «Տոտենհեմը» և «Նյուքասլը»: