«Մանչեսթեր Սիթին» մտադիր է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ:
Լրագրող Նիկոլո Սիրան հայտնում է, որ «քաղաքաբնակները» իսպանացի մասնագետին առաջարկել են նոր պայմանագիր մինչև 2022 թվականը: Կողմերն արդեն նստել են բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի արագորեն կարգավորվեն բոլոր մանրամասները:
Ակնկալվում է, որ Գվարդիոլան կստորագրի նոր պայմանագիրը և կմնա «Մանչեսթեր Սիթիում»:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Խոսեպը ցանկանում է անգլիական ակումբ հրավիրել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին: