Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը Կոլումբիայի ազգային հավաքականի ճամբարում ծնկի վնասվածք է ստացել։
Խամեսը բաց է թողել ազգային թիմի Ալժիրի դեմ (0-3) կայացած ընկերական հանդիպումը։ Սկզբնական շրջանում եղել է մտավախություն, որ Խամեսի մոտ հնարավոր է խնդիրներ լինեն ծնկի խաչաձև կապանների հետ։
Սակայն ինչպես հաղորդում է Caracol Radio-ն, վնասվածքը այդ աստիճան լուրջ չէ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Խամեսը բաց կթողնի մոտ երեք շաբաթ։
Վերջին շրջանում Խամեսը նաև մկանային վնասվածք ուներ։