Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղված իրավիճակից:
Հիշեցնենք, որ «ծեր սինյորայի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին «Միլանի» հետ հանդիպման 55-րդ րոպեին փոխարինել էր պորտուգալացուն, որն էլ անմիջապես գնացել էր հանդերձարան, իսկ հետո հեռացել էր ստադիոնից՝ չսպասելով հանդիպման ավարտին:
«Ես նախընտրում եմ նայել ապագային, այլ ոչ թե անցյալին։ Ժամանակ կլինի խոսել այդ մասին, հիմա մտածում եմ հավաքականի մասին։
Երբ մենք վերադառնանք Թուրին, հնարավորություն կունենանք հանդիպելու եև խոսելու։ Առջևում շատ խաղեր կան, որոնցում Ռոնալդուն անհրաժեշտ կլինի իր լավագույն մարզավիճակով։
Ես համոզված եմ, որ նրա նպատակն է օգնել «Յուվենտուսին» լուծել իր առջև դրված խնդիրները», – պաշտպանի խոսքն է մեջբերում Football Italia-ին: