Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան կարող է նշանակվել Լա Լիգայի նորեկ «Էլչե» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում:
Fichajes-ը հայտնում է, որ իսպանական ակումբը հեռացրել է գլխավոր մարզիչ Ռոխո Մարտինին և այժմ մտադիր է պայմանագիր կնքել Մարադոնայի հետ:
59-ամյա Մարադոնային հրավիրելու վերջնական որոշումը կկայացնի «Էլչեի» գլխավոր բաժնետեր Քրիստիան Բրագարնիկը: