Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի լքի ակումբը, տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:
Միլանյան ակումբի ղեկավարները հանդիպել են անվանի մարզչի և նրա գործակալի հետ և խոսել Կոնտեի կատարած աշխատանքի մասին:
Նշվում է, որ կողմերը որոշել են շարունակել համագործակցությունը:
Հիշեցնենք, որ «Ինտերը» Եվրոպա լիգայի այս խաղարկության եզրափակչում պարտվեց «Սևիլյային» (2-3):
Այս հանդիպումից հետո, Կոնտեն հայտարարել էր, որ վստահ չէ իր ապագայի հարցում: