Անգլիայի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ տուրում ջախջախեց Մոնտենեգրոյի հավաքականին ու դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ փուլ: Խաղը կայացավ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում և ավարտվեց 7-0 հաշվով:
Առաջին խաղակեսում արդեն խփվել էր 5 գնդակ. աչքի էին ընկել Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը, Հարի Քեյնը, որը հեթ-տրիկ ձևակերպեց և Մարկուս Ռեշֆորդը: Ընդմիջումից հետո մեկ գոլ սեփական դարպասն ուղարկեց Ալեքսանդար Շոֆրանացը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Տեմի Աբրահամը: