«Ալ-Սադդի» գլխավոր մարզիչ Չավին վստահ է, որ կարող էր մարզել «Բարսելոնան»։
«Ես «Բարսելոնան» մարզելու հետ կապված ոչ մի խնդիր չէի ունենա։ Գիտեմ ինչի են ընդունակ Մեսսին, Բուսկետսը, Ալբան ու Ռոբերտոն։ Գիտեմ ինչպես աշխատել նրանց հետ, ով առաջատարի որակներ ունի․․․Լավ է, երբ մի քանի ծանոթ խաղացողներ կան, որոնց հետ լավ հարաբերություններ ունես։
Կարծում եմ՝ Մեսսին ու Սուարեսը կարող էին պաշտպանությունում աշխատել, նրանց միայն դրանում համոզել է պետք։ Մեսսին կարող է գերազանց պաշտպանվել։ Նա դրա համար ամեն ինչ ունի։ Միայն պետք է Լեոյին համոզել, որ նրա ջանքերը կօգնեն և՛ իրեն, և՛ թիմին։ Նույնը նաև Սուարեսի մասին կարող եմ ասել։
Նույն պատմությունն Էտո՛Օ-ի հետ էր․ նա հիանալի աշխատում էր պաշտպանությունում։ Խաղացողին պետք է համոզել, որ նա պիտի 10-20 մետր առաջ վազի, ու դա մրցակցին թույլ չի տա դեպի դարպասը 70-80 մետր անցնել»,- Չավիի խոսքերն է փոխանցում Diari Ara-ն։