Եվրո-2020-ի ընտրական փուլի նախավերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի Ազգային հավաքականը Երևանում կհյուրընկալի Հունաստանի հավաքականին: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին, տեղական ժամանակով 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Հունաստանի հավաքականը «Հանրապետականում» վերջին մարզումն է անցկացրել Հայաստանի ընտրանու հետ խաղից առաջ:
ArmSport.am-ի ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանն է ներկա եղել Հունաստանի հավաքականի մարզմանը:







