ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը դարձել է «Յուվենտուսի» տրանսֆերային գլխավոր թիրախ:
Իտալական ակումբը 26-ամյա կիսապաշտպանին համարում է որպես միջին գծի ուժեղացման համար հիմնական թեկնածու: Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Պարեդեսի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականին: Ըստ Transfermarkt-ի՝արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: