«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Յայա Տուրեն մեկնաբանել է թիմի հարձակվող Ռահիմ Սթերլինգի և «Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսի միջև իրավիճակը:
«Ես կարծում եմ, որ մարդիկ էմոցիոնալ արձագանքեցին այն բանին, ինչ տեղի էր ունեցել Ստերլինգի ու Գոմեսի միջև: Մարզումների ժամանակ նման բաներ կարող են պատահել: Նրանք դեռ կիրակի խաղում էին միմյանց դեմ, իսկ երկու օր անց արդեն հավաքականի կազմում էին: Ես ու եղբայրս նման բաներ ունեցել ենք: Մենք և վիճել ենք, և կռվել:
Ռահիմն Անգլիայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է այս պահին: Հենց նա, ոչ թե Հարի Քեյնը: Նրա վրա այժմ ճնշում կա բոլոր կողմերից: Ռահիմը պայքարում է ռասիզմի դեմ, դրան գումարած այն փաստը, որ նա խաղում էր «Էնֆիլդում», որտեղ երկրպագուները սուլում են իրեն, դա նույնպես կարող է ազդել նրա վրա:
Խոսեպ Գվարդիոլան կարող է մի քիչ հիասթափված լինել Սաութգեյթից: Ռահիմը դեռևս երիտասարդ է ու սովորում է: Եթե իմ ֆուտբոլիստն իրեն այդպես պահեր, զայրանար ու իրեն այդպես պահեր, ես շատ երջանիկ կլինեի: Դա նշանակում է, որ նա ցանկանում է հաղթել. դա է կարևորը», — Տուրեի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը: