«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հույս է հայտնել, որ թիմի խաղացողները միջազգային խաղերից հետո կվերադառնան առանց վնասվածքների:
«Եթե ինձ ասեին, որ մենք այս պահին ունենալու ենք 34 միավոր, ես կասեի, որ դա անհնար է, բայց մենք դա արեցինք:
Տղաներն այս պահին հավաքականներում են՝ այս տարի վերջին անգամ: Նրանք պետք է առողջ վերադառնան: Բոլոը տեսան, թե ինչ ինտենսիվ խաղ ունեցանք «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Նրանք կվերադառնան, 2 օր կանցկացնենք վերականգնողական մարզում ու կմեկնենք «Քրիսթալ Փելեսին» հյուր: Մենք գտնվում ենք իդեալական վիճակում և նույն տեմպով պետք է շարունակենք»,-ասել է գերմանացի մարզիչը: