Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կարծիք է հայտնել այն մասին, որ «Բարսելոնան» ոչ մի դեպքում Մեսսիին չպետք է թույլ տա հեռանալ.
«Մեսսին այն ֆուտբոլիստն է, որի շուրջ համախմբվում է ամբողջ թիմը: Եթե ես լինեի «Բարսելոնայի» ղեկավարության տեղում, ոչ մի դեպքում նրան թույլ չէի տա հեռանալ: Նա հիանալի ու արդյունավետ հարաբերությունն ունի ակումբի հետ: Չեմ կարծում, թե նա կդադարի սիրել թիմը:
Իրավիճակը բարդացնում է Չեմպիոնների լիգայում կրած 2-8 հաշվով պարտությունը: Փնտրում են մեղավորների պարտության համար: Մեսսին թիմակիցների աջակցության կարիքն ունի այնպես, ինչպես նրանք Մեսսիինը: «Բարսելոնան» այլ կերպ պետք է մտածի հաջորդ մրցաշրջաններում: Եթե նրա գլխավոր խաղացողը հեռանա, դա խնդիրները չի լուծի»,- Ռոնալդոյի խոսքերն է փոխանցում Marca-ն: