Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Շիմե Վրսալկոն վերականգնվել է վնասվածքից:
Ֆուտբոլիստը ձախ ծնկի վիրահատության էր ենթարկվել սույն թվականի փետրվար ամսին: Խորվաթն առայժմ ամբողջական վերականգնողական կուրսը կանցի ընդհանուր խմբից առանձին:
Մինչ վնասվածք ստանալը, նախորդ մրցաշրջանի առաջին հատվածը Վրսալկոն անցկացրել է Միլանի «Ինտերի» կազմում;