Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Ալաշկերտը» սեփական հարկի տակ կընդունի մակեդոնական «Ռենովային»: Այս հանդիպումը կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Հարգելի ֆուտբոլասերներ, ուրախությամբ նշենք, որ օգոստոսի 27-ին կայանալիք Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» — «Ռենովա» հանդիպումը կցուցադրվի «Արմենիա TV» և «Արմենիա TV Premium» հեռուստաալիքներով
Ցավոք, առայժմ չեք կարող աջակցել Ձեր սիրելի թիմին մարզադաշտից, բայց վստահ ենք, որ հոգով և սրտով մեզ հետ կլինեք հեռուստաէկրանների առջև
Ամեն ինչ կանենք` մեր սիրելի երկրպագուներին ուրախացնելու համար
Խաղը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին»,-ասված է հաղորդագրության մեջ: