Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիային, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
«Կապտանռնագույնները» պատրաստ են 10 միլիոն եվրո վճարել 19-ամյա ֆուտբոլիստի համար:
Գարսիայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2021 թվականին:
Ավելի վաղ նշվում էր, որ Գվարդիոլայի գլխավորած ակումբը 23 միլիոն եվրո է պահանջում երիտասարդ պաշտպանի դիմաց: