Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուն կարիերան կարող է շարունակել Իտալիայի Ա սերիայում։
Ինչպես տեղեկացնում է Gazetta dello Sport-ը, Միլանի «Ինտերը» լրջորեն հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և պատրաստ է 7 միլիոն եվրո առաջարկել «Չելսիին» ֆրանսիացու համար։
Հաղորդվում է, որ «ներաձուրիները» իրենց շորթլիստում են պահում «Պարմայի» հարձակվող Դեյան Կուլուսևսկին և «Ֆիորենտինայի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզային։
Օլիվիե Ժիրուն ընթացիկ մրցաշրջանում կորցրել է տեղը «Չելսիի» հիմնական կազմում։ Ֆրենկ Լեմպարդը վստահում է Թեմի Աբրահամին։