«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Լիոնել Մեսսիի ապագայի մասին կատալոնական ակումբում:
«Մեսսիի կամ «Բարսայի» ցանկացած խաղացողի փոխարեն՝ ես էլ կոտրված կլինեի 2-8 հաշվով պարտությունից հետո: Շատ եմ շփվում Պեպ Գվարդիոլայի հետ, ու նա ինձ պատմել է, որ Մեսսին հիանալի է: Նա չեմպիոնի բնավորություն ունի: Եթե չի հաղթում, դա նրան բարկացնում է:
Պետք է համոզվեմ, որ նա իրեն կարևոր է զգում: Վստահ եմ, նա կարիերան պիտի այստեղ ավարտի, որովհետև նա «Բարսելոնան» է, իսկ «Բարսելոնան» Մեսսին է»,-Կումանի խոսքերն է փոխանցում NOS-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին ընդհատել է արձակուրդը Կումանին հանդիպելու համար: