«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Եվրոպա լիգայի եզրափակչի՝ «Սևիլյայի» դեմ խաղից առաջ խոսել է մրցաշարի մասին։
«Իմ խաղային կարիերայի ընթացքում մի քանի եզրափակիչների եմ մասնակցել։ Այդ խաղերից մի քանիսը ես հաղթել եմ, բայց նաև պարտվել եմ որոշները։
Հասկացել եմ, որ մարդիկ եզրափակչի միայն հաղթողներին են հիշում։ Ես հաղթել եմ Չեմպիոնների լիգան, բայց ևս 3 եզրափակիչ պարտվել եմ։ Մարդիկ, որոնք իրենց հետքն են թողնում պատմության մեջ նրանք են, ովքեր հաղթում են այդ խաղերն ու նվաճում են տիտղոսները։
Պետք է հպարտանանք նրանով, որ 10 տարվա մեջ առաջին անգամ դուրս ենք եկել եվրագավաթների եզրափակիչ։ Բայց պատմությունը գրում են հաղթողները։ Պատմության մեջ կմտնի միայն թիմը, որը կհաղթի Եվրոպա լիգան։ Վիրավորական է, բայց դա ավելացնում է մոտիվացիան»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում Goal-ը։
«Սևիլյա»-«Ինտեր» խաղը կկայանա վաղը՝ օգոստոսի 21-ին։ Հանդիպման սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։