Իսպանական AS պարբերականի հաղորդմամբ, Ռոնալդ Կումանը 3 առաջնային տրանսֆեր է պլանավորել:
Հոլանդացին ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիային, «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին և «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկին:
Հիշեցնենք, որ Կումանն իր առաջին հարցազրույցում նշել է, որ դժվար կլինի միանգամից 5-6 խաղացող ձեռք բերել նման ֆինանսական ծանր ժամանակներում:
Կումանը «Բարսայի» ղեկին է օգոստոսի 19-ից:



























































