Երեկ Լոնդոնում ավարտվեցին Nitto ATP Finals-ի խաղային երրորդ օրվա հանդիպումները։ Բյորն Բորգ խմբում կայացան երկրորդ տուրի հանդիպումները։
Դոմինիկ Տիմը հաղթեց Նովակ Ջոկովիչին ու կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց։ Խմբում երկու թենիսիստներ մեկական հաղթանակ ունեն։ Խոսքը Ռոջեր Ֆեդերերի ու Նովակ Ջոկովիչի մասին է։ Երկուսն էլ հաղթել են Մատեո Բերետինիին ու պարտվել Դոմինիկ Տիմին։
Այսպիսով, վաղը կայանալիք խաղում Ֆեդերերն ու Ջոկովիչը կմրցեն կիսաեզրափակչի ուղեգրի համար։ Հաղթողը կապահովի տեղը լավագույն չորսում։
Հավելենք, որ Ֆեդերերի հաղթանակի դեպքում Ռաֆայել Նադալը մրցաշրջանի կավարտի ATP-ի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում։