Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունում է կիպրական «Օմոնիային»:
Առաջին խաղակեսից հետո հանդիպման հաշիվը չի բացվել: Առաջին կեսի վերջնամասում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները հաշիվը բացելու իրական հնարավորություն են ունեցել, սակայն Յուսուֆ Օտուբանջոն մոտ տարածությունից մի փոքր շեղ է հարվածել:
Հիշեցնենք՝ հանդիպումն ուղիղ եթերում ցուցադրում է Առաջին ալիքը: