Ավստրիական «Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հալանդը շարունակում է մնալ եվրոպական մի շարք ակումբների տրանսֆերային թիրախում։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, 19-ամյա հարձակվողի համար մղվող տրանսֆերային պայքարին միացել է իտալական «Նապոլին»։ Նեապոլիտանական ակումբը մտադիր է 40 միլիոն եվրո առաջարկել Հալանդի համար։
Չեմպիոնների լիգայում շրջանակում «Նապոլիի» դեմ կայացած երկու խաղերում Հալանդը 3 գոլ է խփել։