«Ինտերը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նախատեսում է մի քանի հետաքրքիր տրանսֆեր ձևակերպել, այդ թվում՝ Պրեմիեր լիգայի ակումբների երեք ֆուտբոլիստների:
The Sun-ը հայտնում է, որ «Ինտերի» ղեկավարությունը պատրաստվում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգին, ինչպես նաև կիսապաշտպան Նգոլո Կանտեին և պաշտպան Էմերսոնին «Չելսիից»: Նշվում է, որ միլանցիները պատրաստ են ծախսել մոտ 75-80 միլիոն ֆունտ՝ երեք նորեկների համար:
Հիշեցնենք, որ այս ուրբաթ, օգոստոսի 21-ին, «Ինտերը» կխաղա Եվրոպա լիգայի եզրափակչում «Սևիլիայի» դեմ: