Նիդերլանդների Արքայական ֆուտբոլային ասոցիացիան (KNVB) հայտարարել է Ռոնալդ Կումանի՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: Կումանի օգնականը՝ Դուայթ Լոդևեգեսը, նշանակվել է գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար:
57-ամյա Կումանն այսօր երկամյա պայմանագիր է ստորագրել «Բարսելոնայի» հետ:
Կումանը գլխավորել է իր երկրի ազգային հավաքականը 2018 թ.: Թիմը նրա գլխավորությամբ անցկացրել է 20 հանդիպում: