CorSport-ը հայտնում է, որ «Նապոլին» ընդունել է «Ռոմայի» առաջարկը՝ Արկադիուշ Միլիկի տրանսֆերի վերաբերյալ: «Ռոման» միացել է լեհ հարձակվողի տրանսֆերային մրցավազքին՝ արժանի փոխարինող փնտրելով Էդին Ջեկոյին:
Հռոմեական ակումբը հարձակվողի համար առաջարկում է 15 միլիոն եվրո, և պատրաստ է գործարքում ներառել կիսապաշտպան Չենգիզ Ունդերին:
Նախկինում «Յուվենտուսը» համարվում էր Միլիկի տրանսֆերը ձեռք բերելու հիմնական հավակնորդը: