ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչում ՌԲ Լայպցիգին պարտության մատնելուց հետո (3: 0) պատասխանել է իր՝ հարձակվող Նեյմարի հետ հարաբերությունների մասին հարցին:
«Մենք կիսում ենք նույն համոզմունքները և գնահատում միմյանց: Մենք փոխադարձ հարգանք ունենք, միասին զվարճանում ենք: Կարծում եմ՝ մեր հարաբերությունները ուրիշների հետ բարելավվել են: Մենք շատ ավելի քիչ ենք կենտրոնացած ինքներս մեզ վրա: Կարևոր է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որում ավելի շատ ես մտածում ուրիշների մասին: Հասկացանք, որ միայն մեր խաղընկերների օգնությամբ մենք հաջողության կհասնենք:
Եթե մենք հաղթենք Չեմպիոնների Լիգան, Նեյմարը կկարողանա ստանալ «Ոսկե գնդակը»: Նրան վիճակված է նվաճել նման մրցանաներ», — մեջբերում է Մբապեին RMC Sport-ը: