Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» արդեն վաղը՝ օգոստոսի 18-ին, Երևանուն կհյուրընկալի կիպրական «Օմոնիային»:
Այսօր Դավիդ Կամպանյայի սաները վերջին մարզումն են անցկացրել սպասվելիք խաղից առաջ:
Նշենք՝ հանդիպումը կկայանա Ավանի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին: Խաղը փակ կլինի հանդիսականների համար: