«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի ծնկի վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս մասին հայտնում են կատալոնացիների մամուլի ծառայությունից:
Գերմանացի դարպասապահի վերականգնման ժամանակը կկազմի շուրջ երկուուկես ամիս:
Մրցաշրջանի ընթացքում Տեր Շտեգենը խնդիրներ ունեցեր ջիլի հետ, ուստի որոշում կայացվեց վիրահատություն անցկացնել: «Բարսելոնայի» երկրորդ դարպասապահն է բրազիլացի Նետուն: