Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մոտ է «Բարսելոնան» գլխավորելուն։ Mundo Deportivo-ն հայտնում է, որ նիդերլանդացի մասնագետի նշակման մասին կատալոնական ակումբը կհայտարարի այսօր կամ վաղը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը և 57-ամյա մասնագետը այժմ բանակցություններ են վարում և կողմերը մոտ են համաձայնության գալուն պայմանագիր կնքելու շուրջ: Նշվում է, որ Կումանը 2-ամյա պայմանագիր կստորագրի «Բարսելոնայի» հետ:
Կոմանը, ըստ Voetbal International-ի, արդեն ընտրել է կատալոնական ակումբում իր օգնականին: Ակնկալվում է, որ Ալֆրեդ Շրյոդերը կլինի Կումանի օգնականը: Շրյոդերը 2019/20 մրցաշրջանում գլխավորել էր «Հոֆենհայմը», բայց աշխատանքից հեռացվել էր հունիսի 9-ին: Դրանից առաջ նա «Տվենտեի» գլխավոր մարզիչն էր, ինչպես նաև աշխատել էր «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տաս Հագայի օգնական: