Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի շրջանակում «Ինտերը» վստահ հաղթանակ տարավ «Շախտյորի» նկատմամբ (5-0):
Թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իր մարզչական կարիերայում առաջին անգամ կխաղա եվրագավաթների եզրափակչում:
Նախկինում Կոնտեն «Յուվենտուսի» և «Չելսիի» հետ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հասել է 1/8 եզրափակիչ փուլ: