Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը խոսել է Զինեդին Զիդանի խոսքերի մասին։ «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչը դժգոհել էր, որ Կարիմ Բենզեման չի հրավիրվում Ֆրանսիայի հավաքական։
«Ես խնդիր չունեմ Զիդանի հետ, երբ նա նման բաներ է ասում։ Նա «Ռեալի» մարզիչն է ու պետք է այդպես խոսի»,-Դեշամի խոսքերն է մեջբերում AS-ը։
Բենզեման Լա լիգայի 11 խաղերում 9 գոլ է խփել և 3 գոլային փոխանցում է կատարել։