Իսպանական «Վալենսիան» ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և չի կարող վճարել իր ֆուտբոլիստների 2019/20 մրցաշրջանի աշխատավարձերը, տեղեկացնում է AS-ը:
Ակումբը մտադիր է պարտատոմսերի օգնությամբ լուծել առաջացած խնդիրները: Պարտատոմսերի միջոցով «Վալենսիան» հավաստիացնում է, որ մինչև հաջորդ տարվա ավարտը կմարի բոլոր պարտքերը:
Նշվում է, որ նման իրավիճակի պատճառը կորոնավիրուսի համավարակն է: Ակումբը շահույթ չի ստանում, ինչն անհանգստացրել է թիմի ֆինանսական տնօրեն Ինմա Իբանյեսին: Նա զրուցել է ֆուտբոլիստների հետ և խնդրել համբերատարություն ցուցաբերել:
Սպասվում է, որ «Վալենսիան» շուտով կհայտարարի իր սնանկության մասին: