Իտալական «Ռոմայի» բաժնետոմսերը գնվել են The Friedkin Group-ի կողմից, որը ղեկավարում է միլիարդեր Դեն Ֆրիդկինը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ թիմի նախկին սեփականատեր Ջեյմս Պալոտան մտադիր էր 710 միլիոն եվրոյով վաճառել ակումբը, բայց կորոնավիրուսի պանդեմիան գումարի չափն իջեցրել է 475 միլիոնի:
Հիշեցնենք, որ նախորդ 9 ամիսների ընթացքում, «Ռոմայի» կրած վնասների չափը հասել է 126 միլիոն եվրոյի:
Հավելենք, որ Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում, «Ռոման» զբաղեցրեց հինգերրորդ հորիզոնականը: